163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում էր 2003-2015 թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման  իրավունքով՝ 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության:

«Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել, և շրջանավարտներից 3-ի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը, համաձայն Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների, դեռևս 2003-2004 թվականններին՝ մինչ պայմանագրի կնքումը, գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության: Նախագծով առաջարկվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց նախարարը:

Բաթոյանը նշեց, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարններ չստացած մնացյալ շահառուների համար 2019 թվականին մեկնարկեց «Բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը», և արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան  սեփականության իրավունքով:

«Այսպիսով, նույն իրավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, ուստի նախագծի ընդունմամբ կվերացվի այդ անհավասարությունը, և  կամբողջացվի 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտների  բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց Բաթոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում