Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ստեղծված իրավիճակում փաստացի իրավական լավագույն լուծումն է. Ավինյան

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվեց կառավարության նիստում ընդունված՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը: Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծ էր ներկայացրել, որը քվեարկությամբ մերժվեց 22 կողմ և 68 դեմ ձայներով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը տարբերվում է այլ ճգնաժամերից իր բարդությամբ և խորությամբ: Ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ճգնաժամ է առաջացել ոչ միայն պահանջարկի շուկայում, այլև առաջարկի, աշխատանքի շուկայում:

«Երբ փորձ է արվում բոլոր խնդիրները կապել արտակարգ դրության ռեժիմի հետ, ուզում եմ ձեզ վստահեցնել, սիրելի՛ հայրենակիցներ, որ դա բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող փաստարկ է»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ արտակարգ դրության ռեժիմով սահմանված են որոշակի սահմանափակումներ, որոնք ազդում են տնտեսական որոշ  գործունեության տեսակների վրա և այդ գործունեության տեսակներին փորձում են նաև աջակցություն տրամադրել կառավարության տարբեր որոշումներով:

Ավինյանը նաև վստահեցրեց, որ եթե նույնիսկ այսօր արտակարգ դրության ռեժիմը չեղարկվեր ընդդիմադիր գործընկերների առաջարկով, տնտեսական գործունեության այն տեսակները, որոնք առաջնային թիրախ են եղել այդ ճգնաժամից, դրանից չեն վերականգնվելու:

«Ո՛չ հյուրանոցներում են ավել տուրիստներ գալու, ո՛չ ռեստորաններում են ավել տուրիստներ գալու, այսինքն՝ այս ամբողջական շղթան միասին փոխկապակցված է և արտակարգ դրության ռեժիմի հետ ունի այնքան աղերս, որքան արտակարգ դրության ռեժիմն ունի որևէ կարգավորման հետ այդ ոլորտներում»,- ասաց Ավինյանը: 

Նա նշեց, որ կանոնների պահպանումը բխում է քաղաքացիների շահերից, և արտակարգ դրության ռեժմի երկարաձգումն արվում է այն պատճառով, քանի որ դեռևս բնակչության առողջությանը սպառնացող սպառնալիքը չի վերացել:

Ավինյանը շեշտեց՝ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ստեղծված իրավիճակում փաստացի իրավական լավագույն լուծումն է:

Հետևում ենք վիզա ունեցողների գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հետևում ենք վիզա ունեցողների գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամների հանդիպումը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամների հանդիպումը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում