ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում երկարաձգել արտակարգ դրությունը

ՆՆարե Ոսկանյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովի հատուկ նիստի մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ հինգերորդ անգամ կառավարությունը ներկայացնում է արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկ, սակայն պատգամավորն ընդգծեց, որ արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չկա, և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի գտնում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու մեր գործընկերների քիչ հետո կայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը: Հարգաժան պարո՛ն փոխվարչապետ, կարծում ենք, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որում պատրաստվում էիք փոփոխություն կատարել, որը մի պահ, կարծես, դրվեց e-draft-ում, քննարկումներ եղան: Այն սահմանափակումների  մեղմացումը, ինչը Դուք ամբիոնից ներկայացրեցիք, միանշանակ հնարավոր էր անել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը շեշտեց՝ օրենքում փոփոխություն անելը լիովին բավարար էր արտակարգ դրությունը չերկարաձգելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում