Շուկայի վերահսկողության տեսչականի մեկօրյա ստուգայցի արդյունքը

ՀՀայկ Նավասարդյան

Մալաթիայի շուկայի տարածքում Շուկայի վերահսկողության տեսչականն է այցելում, ստուգում, պարզում է՝ ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:

Կրկնակի ստուգայցի առաջին դիտարկվող տաղավարում գծանշումները կան, դիմակ-ձեռնոցների համար փակ աղբամանները մուտքի մոտ են: Տեսուչը պահանջում է նաև ջերմաչափման գրանցամատյանը:

Վահագն Թոռչյան - Եթե թղթի վրա է լրացված, սա խախտում է: Խախտում չէ, բայց ցանկալի չէ:

Մեկ, երկու, երեք՝ այսպես հերթով, շարքերով շուկայի հարակից տարածքում մոտ երեք տասնյակ տնտեսավարողի են ստուգում, արձանագրում՝ կրկնակի ստուգայցերը արդյունավետ են, հակահամաճարակային կանոնները հիմնականում պահպանվում են:

Դավիթ Պետրոսյան - Կարևոր է, որ լրացված են, անուն, ազգանունները կան թղթի վրա, դա թեթև խախտում է:

Թեթև խախտման ֆոնին՝ անմիջապես կողքի տաղավարում, կոպիտ խախտումներ են:

Վահագն Թոռչյան - Բացակայում են գրանցամատյանը, փակ աղբամանը, գծանշումը:

Տեսուչները խախտումն արձանագրում, շուկայի հարակից բաց տարածքից փակ տարածք են այցելում:

Մալաթիայի տոնավաճառի տնօրենն ու բժիշկն են ներկայացնում՝ ինչ հաճախականությամբ են տարածքը ախտահանում, աշխատակիցներին ջերմաչափում, լրացնում: Մինչև հիմա քովիդի քանի՞ դեպք են ունեցել:

Աննա Մարտիրոսյան (տոնավաճառի բժշկուհի) - Ունենք ստեղ փակ ամանները ձեռնոցների և դիմակների համար:

Սամվել Ավետիսյան (տոնավաճառի տնօրեն) - էստեղ չորս մուտք ունենք, չորսում էլ տեղադրված են ախտահանիչները, ամեն օր 10 լիտր նյութ ենք օգտագործում:

Տոնավաճառի փակ տարածքում տեսուչները արձանագրում են՝ սոցիալական հեռավորության գծանշումները բացակայում են, հորդորում են կարճ ժամանակում թերությունը վերացնել:

Էստեղ հերթեր հիմա չեն լինում, բայց կանենք:

Շուկայի վերահսկողության տեսչականի մեկօրյա ստուգայցի արդյունքը՝ խախտման 1 դեպք՝ նախկին տասնյակների փոխարեն: Մշտադիտարկում, ստուգումները շարունակվում են, տոնավաճառում հերթական ախտահանումն է իրականացվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում