Վարդենիսի հիվանդանոցը, պոլիկլինիկան և շտապօգնության մեքենաները վարակազերծվել են․ ԱԻՆ

ՆՆարե Ոսկանյան

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագիտացված թիմը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ներգրավմամբ,  իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։

Մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 2020 թ. ապրիլի 21-ի թիվ 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 28-ը` ժամը 23:59-ը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետևողական է վարակազերծման աշխատանքների իրականացման հարցում։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում