Արցախում իրականացվել է պետականաշինության հերթական կարևոր քայլը. Հարությունյան

«Մենք Արցախում ժողովրդավարական պետականաշինության հերթական կարևոր քայլն ենք իրականացրել: Տվյալներն արդեն ԿԸՀ-ն հրապարակել է»,- ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Եղել է քաղաքական շատ ակտիվ ու բուռն ժամանակահատված, հնչել են նաև անհիմն մեղադրանքներ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում թիրախավորել «Ազատ Հայրենիք» կուսակցությանը, նախագահին, դաշինքին, փորձել են կասկածի տակ դնել ամբողջ գործընթացը, բայց արդյունքներն այսօր պարզ են:

«Ինձ թվում է՝ արդյունքների վրա որևէ միջամտություն չի եղել: Իհարկե, մնացածը թողնում եմ մեր ժողովրդի դատին: Բոլոր գյուղերում գիտեն, թե ով ինչպես է քվեարկել, այդ թվում՝ Ստեփանակերտում: Սկզբնական փուլում կասկածի տակ էին դնում, որ կորոնավիրուսի պատճառով մասնակցողների թիվը քիչ է լինելու, իսկ դա արդար չէ: Հետո տեսան հոսքը և փորձեցին մեղադրել, թե ինչու ենք կազմակերպել:

Ես ասել եմ. եթե իշխանությունները հայտարարեն, որ անհնար է պահպանել մեր հայրենակիցների առողջությունը, մենք առաջինը կողջունենք քվեարկության հետաձգումը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում