Խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման կրկին հանրաքվեն էր

ՇՇողիկ Գալստյան

Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձում են վարկաբեկել կամ սաբոտաժի ենթարկել սահմանադրական հանրաքվեի գործընթացը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե որ ուժերի մասին է խոսքը:

Նշենք միայն, որ այսօր ՀՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցի հանրաքվեին՝ այն որակելով հակասահմանադրական: Երեկ էլ ՀՅԴ-ն էր նույն պատճառաբանությամբ հայտարարություն տարածել:

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ լուրջ չի վերաբերում հեղափոխությունը խլելու մասին հայտարարություններին: Ավելին՝ նա շեշտեց, որ Սահմանադրական դատարանից կողմից չկա բարեփոխումները խոչընդոտելու գոնե մեկ օրինակ:

ԲՀԿ ներկայացուցիչը հանրաքվեն մեկ այլ տեսանկյունից դիտարկեց. Միքայել Մելքումյանը հերթական անգամ բացատրեց, որ ճիշտ չէր լինի, եթե ԲՀԿ-ն միանար ԼՀԿ-ի ձեռնարկած ստորագրահավաքին, օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվեր Սահմանադրական դատարան և ՍԴ-ն ինքը որոշում ընդուներ իր իսկ ճակատագրի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն ակտիվորեն չի ներգրավվի գործընթացներում: 

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում