Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՎՎարդան Հովսեփյան

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։

Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է  մաղթել վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների շարքում է:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ՀՀ Կառավարության իրականացնող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում