Գույժ. 70 տարեկանում կյանքից հեռացավ բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը

ԳԳոհար Սիմոնյան

Դեկտեմբերի 16-ին 70  տարեկանում կյանքից հեռացավ բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը: Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի14-ին՝ Երևանում: Նա արձակագիրներ Շահեն Թաթիկյանի և Շաքե Վարսյանի որդին է:

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև՝ ավելի քան 20 գորգերի, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:

1977 թվականին դարձել է ՀԳՄ անդամ։

Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը:

1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում