Կեղծ էջերով հայտնի բժիշկ ներկայացած դատապարտյալը մարդկանցից հափշտակել է ոսկյա զարդեր ու փող։ Կապը միայն նամակագրությամբ չի ավարտվել. կանխիկը վերցնելու համար տուժողների տներ են գնացել խմբի անդամները։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ, իսկ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում է։ Վնասը վերականգնելու համար նրանցից մեկի գույքն արգելադրվել է, ոսկիների մի մասը՝ հայտնաբերվել։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան












