Վաշինգտոնը հնարավորություն է տալիս Թեհրանին գործարք կնքել և բազմաթիվ կյանքեր փրկել, սակայն վստահ չէ, որ իրանական կողմը կօգտվի այդ հնարավորությունից՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը։ «Մենք ավելի ենք հզորանում։ Այնտեղ ենք ուղարկել ևս մեկ ավիակիր։ Լիովին պատրաստ ենք։ Նրանք լուրջ սխալներ են թույլ տալիս»,– շարունակել է Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Չինաստանն այդքան էլ ներգրավված չէ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում։
«Ինձ համար միջամտություն նշանակում է իրական մարտական գործողություններ, այլ ոչ թե պարզապես որևէ աննշան տեղեկատվության փոխանցում։ Ի դեպ, մենք էլ ենք նույնն անում։ Երբ ասում են, թե Չինաստանը կարող է լրտեսել մեզ, հիշեցնեմ՝ մենք էլ ենք նրանց լրտեսում»,– նշել է Թրամփը։
Նրա խոսքով՝ և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ցանկանում են, որ Իրանի հարցով համաձայնություն ձեռք բերվի։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ն էլ օգնում է Միացյալ Նահանգներին, ներկա է Իրանի տարբեր հատվածներում և հիանալի աշխատանք է կատարել։
Իրանն ավելի վաղ յոթ պայման էր առաջադրել Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու և Հորմուզի նեղուցը բացելու համար։ Դրանց թվում են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և իրանական ակտիվների ապասառեցումը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:












