Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Ներկայացվել է Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագրի նախագիծը․ տեղի է ունեցել աշխատաժողով

Նոյեմբերի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հանցավորության կանխարգելման 2027-2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը նվիրված աշխատաժողով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի շրջանակում։

Աշխատաժողովին մասնակցել են ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ու միջազգային փորձագետներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու լիտվացի գործընկերներին՝ հանցավորության կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև գործընթացում ներգրավված փորձագետներին, շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կառուցողական համագործակցության և ունեցած ներդրման համար։

Փոխնախարարն ընդգծել է, որ ռազմավարական ծրագիրը հանցավորության կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության ուղենիշային փաստաթուղթ է, որը նախանշում է ոլորտի առաջնահերթությունները՝ հանցավորության պատճառների և դրան նպաստող պայմանների բացահայտումից ու վերացումից մինչև կանխարգելիչ մեխանիզմների կատարելագործում, իրավապահ մարմինների կարողությունների զարգացում և միջգերատեսչական համագործակցության ամրապնդում։

Ծրագրի երկարաժամկետ փորձագետ Արթուրաս Կեմեժիսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանն ու գործընկեր կառույցներին՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ համագործակցության համար։Ծրագրի ազգային փորձագետ Առնոլդ Վարդանյանը և միջազգային փորձագետ Ալգիմանտաս Չեպասը ներկայացրել են ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական դրույթները՝ անդրադառնալով փաստաթղթի հիմքում դրված սկզբունքներին ու մոտեցումներին, ռազմավարական նպատակներին և առաջնահերթություններին։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ռազմավարական ծրագրից բխող գործողությունների ծրագրի ընդհանուր շրջանակը։ Քննարկվել են ռազմավարական նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումների հիմնական ուղղություններն ու դրանց իրականացման մոտեցումները։

Քննարկվել են նաև հանցավորության կանխարգելման ժամանակակից սկզբունքներն ու մոտեցումները, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև միջազգային արդյունավետ փորձի տեղայնացման հնարավորությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում