Առաջիկա օրերին պաշտոնապես կազդարարվի ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը, որը հնարավորություն կտա Հայաստանը կապակցել Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերին։ Այս մասին «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով բաց քննարկմանը հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկիրն արդեն կապակցված է Իրանի և Վրաստանի հետ, և Հայաստանը ներդրումներ է անում, որպեսզի էներգիայի տեղափոխումը դառնա ավելի արդյունավետ։ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նկատել է, որ եկող տարի միայն Firebird-ից պետբյուջե մուտք կլինի մի քանի հարյուր միլիոն դոլար։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան











