Եվրոպան ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում Ե5+Եվրամիություն ձևաչափով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հեռախոսազրույցից հետո։ Ե5 խմբի մեջ են մտնում Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը:
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրոպան միևնույն ժամանակ Ուկրաինային առավելագույն աջակցություն կցուցաբերի և առավելագույն ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան որոշակի փուլում պետք է եվրոպական երկրների հետ քննարկի եվրոպական անվտանգության հետ կապված հարցերը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը և Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունն անքակտելիորեն կապված են:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:













