Մերցը և Մակրոնը՝ ՌԴ-ի հետ բանակցությունների մասին

Մոսկվան ավելի շատ է պատրաստ ընդունել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ առանց եվրոպական կողմի ներգրավման՝ Դուբլինում հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ «Սա լավ նորություն է։ Արդյոք այս միտումը կշարունակվի՞՝ ցույց կտա ժամանակը»,- նշել է Ֆրիդրիխ Մերցը:

Կանցլերի կարծիքով՝ բանակցություններում Եվրոպան կարող են ներկայացնել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը: Ֆրանսիայի նախագահն էլ կոչ է արել մշակել հստակ և միասնական եվրոպական տեսլական՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված։

«Կարծում եմ՝ այսօր Եվրոպային ամենից շատ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում»,- շեշտել է Էմանուել Մակրոնը։

Այս հայտարարությունները հնչել են Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների ֆոնին։ Արաբական Միացյալ Էմիրություններում են եղել նաև եվրոպացի պաշտոնյաներ, սակայն նրանք անմիջականորեն չեն մասնակցել բանակցություններին, այլ հանդիպել են միայն Վաշինգտոնի և Կիևի թիմերի հետ:

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սպիտակ տան բանագնացները հայտնել են, որ պայմանավորվել են բանակցությունների նոր փուլի մասին, որին արդեն ներկա կլինի նաև եվրոպական կողմը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում