Մինչև ամսվա վերջ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, տեղեկացրել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ տեքստի 95 տոկոսից ավելին արդեն քննարկել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։ Անդրադառնալով կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին՝ Գալյանը տեղի ունեցածը համարել է ցավալի՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նա առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։ Նախարարը լրագրողների հարցերին պատասխանել է Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստի շրջանակում։
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։











