Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։

Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։

Նրա խոսքով՝ քաղաքական վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում սահմանային ենթակառուցվածքների գործարկումը երկար չի տևի։ Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերն առաջիկայում կբացվեն։

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում