Եվրոպայում ավիահաղորդակցությունը խաթարվել է՝ ռումբերի կեղծ ահազանգերի պատճառով

Եվրոպայում ավիահաղորդակցությունը խաթարվել է ուղևորատար ինքնաթիռներում ռումբի տեղադրման մասին ահազանգերի պատճառով։ Սա այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ նման դեպքն է։

Ընդհանուր առմամբ, ահազանգեր են ստացվել առնվազն 25 չվերթի վերաբերյալ, որոնք իրականացվում էին Aegean, Finnair, Wizz Air, LOT, Ryanair և այլ ավիաընկերությունների կողմից:

Մի շարք դեպքերում ինքնաթիռներին ուղեկցել են կործանիչները, որոշ ինքնաթիռներ էլ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ կամ ռազմաբազաներ։Ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել Պրահա ուղևորվող չորս չվերթի վերաբերյալ, սակայն ստուգումներից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Սպառնալիքների մասին հայտնել են նաև Սալոնիկից և Պուրտուից դեպի Միլան, Դուբլինից և Հելսինկիից դեպի Հռոմ, Միլանից դեպի Բուխարեստ և Վարշավա, Լոնդոնից և Կոպենհագենից դեպի Սոֆիա մեկնող չվերթերը:

Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում