«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64,5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ։ Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարանում և ընկերությունում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ 2016–2024 թվականների ընթացքում մի շարք անձինք կատարել են լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և փողերի լվացում։ 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։













