Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ՝ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Խարկովում 70-ից ավելի մարդ է տուժել, վնասվել է տեղական հիվանդանոցներից մեկը, ինչի հետևանքով բուժաշխատողներ և բուժառուներ են տուժել:
Թիրախում է հայտնվել Դնեպրը, հաղորդվում է վիրավորների մասին, բացի բնակելի շինություններից՝ ջերմաէլեկտրակենտրոն է վնասվել: Զապորոժիեի շրջանի Կոմիշուվախա գյուղում 30-ից ավելի մարդ է զոհվել, կան մի քանի տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ:
Կիևում էլ լույսի զանգվածային անջատումներ են:Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Դաշնության տարբեր շրջանների երկնքում ուկրաինական 856 ԱԹՍ է ոչնչացվել: Թիրախում է եղել այդ թվում՝ Մոսկվայի մարզը: Լուրեր են շրջանառվում, որ հարված է հասցվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին:
Օլեշկիի հումանիտար հրադադարից հետո վերսկսվել են ռազմական գործողությունները Խերսոնի ուղղությամբ: Զուգահեռ, ԱՄՆ առաջին տիկինը, որի ներգրավվածությամբ ձեռք էր բերվել Օլեշկիի ժամանակավոր հրադադարը, տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ընդունելու է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։
Միջազգային այ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։












