Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Պատասխանելով Euronews-ի մոդերատորի հարցերին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ գործակցության հեռանկարի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, ներկայացրել TRIPP նախագծի իրականացման արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան













