Սոցիալական աշխատողի մասնագիտական օրը կազմակերպված քննարկմանը անդրադարձել են ոլորտի խնդիրներին: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի գնահատականով՝ սոցիալական աշխատողը պետք է այցելի մարդկանց, լսի նրանց խնդիրները, ոչ թե բավարարվի սոցիալական ցանցերով հաղորդագրություն ուղարկելով: Իսկ մինչև այդ պետք է ներդրումներ անել նրանց մասնագիտական աճի, կրթական ծրագրերում: Գործող իրավական ակտերում խոչընդոտներին է անդրադարձել ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:













