Երևանում մեկնարկել է COP 17-ի նախարարական հանդիպումը։ Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու են եկել 50 նախարար և 40 փոխնախարար, նաև միջազգային բնապահպանական հիմնադրամների ներկայացուցիչներ:
Նախարարների ներկայությունը պետք է գործնականում փոխի իրավիճակը՝ օգնելով լուծել տեխնիկական քննարկումների ընթացքում դեռևս չլուծված հարցերը, նշել է COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը:













