Բացահայտվել է Առափիում կատարված բնակարանային գողությունը․ մեկ անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել բնակարանային գողության վերաբերյալ․ քաղաքացին հայտնել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կոտրել են Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող ծնողների անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն՝ Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը։ Պարզվեց նաև, որ նրանք նույն գյուղի մեկ այլ բնակիչ 58-ամյա տղամարդու միջոցով գողոնքն իրացրել են Գյումրիում։

Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդն Առափի գյուղում ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են միջոցներ նրա հանցակից 22-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում