Մեր տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և առաջիկայում, բարեբախտաբար, այդ փոփոխությունները դրական միտում ունեն: Այդ մասին առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող կլոր սեղան-քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում մեծ նախագծեր ենք իրականացնելու, մեր տարածաշրջանում ապաշրջափակում է տեղի ունենալու, տեղի է ունենալու սահմանների սահմանազատում և սահմանագծում, և այս ամբողջ պրոցեսների ընթացքում մենք պիտի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք շրջակա միջավայրին առնչվող հարցերին: Դրանք այն օրակարգերն են, որոնք տրամաբանորեն պիտի մերձեցնեն պետություններին, որովհետև հարևանների շրջակա միջավայրի հետ կապված մարտահրավերներն ընդհանուր են:
Ամենակարևորը, կրկին ուզում եմ ընդգծել, այն է, որ շրջակա միջավայրի, կենսաբազմազանության հետ կապված խնդիրներն առանձին վերցրած երկրում հնարավոր չէ լուծել. սա է ձևաչափի առանձնահատկությունը, որովհետև եթե ոչ միայն առանձին վերցրած երկրներում հնարավոր չէ լուծել, տրամաբանորեն առանձին վերցրած տարածաշրջաններում էլ հնարավոր չէ լուծել: Այստեղ է, որ առաջ է գալիս գլոբալ ջանք գործադրելու անհրաժեշտությունը»,- ասաց նա:













