Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Բացահայտվել է Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17:45-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։ Այդ մասին հայտնում է ՆԳն ոստիկանությունը:

Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ չի եղել, տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան, որում նույնպես եղել են խոշոր գումար և ոսկյա զարդեր։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված տվյալները քրեական ոստիկաններն իրացրել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվել է, որ գողությունը կատարել են չորս հոգի, մեկը՝ տուժածի համագյուղացին, մյուսները՝ մայրաքաղաքից։

Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ազատան գյուղում իրավապահները ձերբակալեցին 37-ամյա համագյուղացուն, որը անհերքելի փաստերի առկայության պայմաններում ընդունեց մեղքը և հայտնեց, որ չհրկիզվող պահարանն ու գողոնի մի մասը իր տանն են։

Նա կալանավորվեց, իսկ նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր և մոտ մեկուկես միլիոն դրամի գումար։ Հայտնաբերվեցին նաև ատրճանակ, ողորկափող հրացան, 20 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ։

Գողությունը կատարած անձանցից Երևանի 42-ամյա բնակիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում