Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Վեց համայնքում ՏԻՄ ընտրությունը կլինի առանց այլընտրանքի. ընդդիմությունը, հակառակ խոստմանը, պասիվ է

Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վեց համայնքում կանցնեն առանց այլընտրանքի. ցուցակ առաջադրել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:

Կառավարող ուժը ընտրություններին մասնակցում է բոլոր՝ 19 համայնքում:

Իսկ ո՞րն է ընդդիմության պասիվության պատճառը:

«Ուժեղ Հայաստանը», օրինակ, որ առաջնորդի մակարդակով խոստանում էր ակտիվ մասնակցել տեղական ընտրություններին, թեկնածու է առաջադրել միայն Ստեփանավանում:

Փորձագետները նկատում են, որ ընդդիմության խոսքն ու գործը միշտ էլ իրար հակասել են, իսկ որպես պատճառ նշում են, որ գուցե նրանք ճիշտ չեն հաշվարկել ռեսուրսները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշում է, որ քաղաքական ուժերը ոչ միայն ֆինանսական, այլև մարդկային ռեսուրսի խնդիր ունեն, ինչը ցայտուն դրսևորվում է ընտրական հանձնաժողովներում թեկնածուներ առաջադրելիս:

Ընդդիմությանը հասանելիք բազում տեղեր թափուր են մնում, քանի որ առաջադրում չի լինում:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների և ընդդիմության պասիվության պատճառների մասին է պատմում Վարդուհի Արզումանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում