Լրատվամիջոցները ժողովրդավարության հիմնասյուներից են. Ղազարյան

Լրատվամիջոցները ժողովրդավարության լրացուցիչ բաղադրիչ չեն։ Դրանք, ըստ էության, ժողովրդավարության հիմնասյուներից են՝ ԵԽԽՎ նիստում ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը նվիրված ելույթում հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։

«Համաձայն եմ՝ երբ խոսում ենք լրատվամիջոցների ազատության մասին, պետք է անդրադառնանք ոչ միայն լրագրողների՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու իրավական պաշտպանությանը, այլև լրատվամիջոցների կայուն և անկախ ֆինանսավորմանը։ Մենք այս հարցը քննարկել ենք նաև Հայաստանում և փորձել ենք դրան անդրադառնալ գործնական օրենսդրական լուծման միջոցով։ Կառավարության հետ համատեղ մշակել ենք նախաձեռնություն, որը քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել իրենց ընտրած լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- ասել է Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ օրենսդրական նախագիծը խորհրդարանում կքննարկվի աշնանային նստաշրջանի ընթացքում։ Նպատակն է ամրապնդել լրատվամիջոցների բազմակարծությունն ու անկախությունը՝ միաժամանակ բարձրացնելով թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©