Հարձակման ռիսկն ավելի մեծ է, երբ մարդն ունի կասկածելի ծագման հեռախոս. IMEI-ի շուրջ քննարկում ԱԺ-ում

Բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական պետական գրանցման և վերահսկման համակարգի վերաբերյալ նախագծի քննարկումը մինչև երկու ամսով հետաձգվել է՝ տեխնիկական և իրավական հստակեցումների նպատակով: Չնայած դրան՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցի շուրջ քննարկում է ծավալվել:

Ընդդիմությունը բարձրացրել է մարդկանց տվյալների պաշտպանության հարցը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատել է՝ իրականում կիբերհարձակումների ռիսկն ավելի մեծ է, երբ մարդկանց ձեռքին կասկածելի ծագման սարքավորումներ են:

Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում