Բաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Բաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսին, որը մասնակցում է Բաքվում կազմակերպված պաշտպանական ցուցահանդեսին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցության հեռանկարները, նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, համապատասխան ոլորտում փորձի փոխանակումը։ Նշվում է, որ անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©