Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող հրդեհված ենթակայանի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ արվել էին, վստահեցնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու կարող էր նման հրդեհ բռնկվել: Հրդեհից հետո ծառայողական քննություն է սկսվել ընկերությունում, բացի դրանից՝ փորձագիտական կազմակերպությանը պատվիրել են ուսումնասիրել հրդեհի պատճառը։ Իսկ ինչ վիճակում են ՀԷՑ-ի մյուս ենթակայանները։ Ռոմանոս Պետրոսյանն ասում է՝ 322 ենթակայանների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դրանցից 15-ը կրիտիկական վիճակում են։ Հրահանգել է բոլորում կարգաբերման աշխատանքներ անել։
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։









