Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել 5 ուղղություն

ՔՔրիստինե Թորոսյան

2025 թվականին որոշվեց նոր ընթացք տալ Մարտի 1-ի գործին:

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ 20-ից ավելի քննիչների ներգրավմամբ քննչական խումբ ձևավորվեց: Գործը կառուցվածքային փոփոխության ենթարկվեց՝ բաժանվելով 5 ուղղության:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պաշտոնական լիազորությունների անցման համար են մեղադրվում: 13 մեղադրյալ ներգրավված է Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների ցրման գործընթացի հետ կապված ուղղությունում՝ ոստիկանապետից մինչև քրեական ոստիկանության աշխատակիցներ:

Այս ուղղությամբ քննվում է նաև արգելված զինատեսակների կիրառման հարցը, որի համար որպես նոր մեղադրյալ ներգրավվել է նաև ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը:

Գործի քննության խեղաթյուրման ուղղությամբ մեղադրվողները Ազգային անվտանգության ծառայությունից են:

Որպես 4-րդ ուղղություն առանձնացվել է բանակային կորպուսների հրամանատարների դրվագը: Խոսքը զինված ուժերը քաղաքական գործընթացներում ներգրավելու հայտնի դրվագի մասին է:

Այս ուղղության քննությամբ ուշագրավ է հատկապես զինծառայողների վարձատրության մասը. ըստ դատախազի՝ յուրաքանչյուր զինծառայող, որը մասնակցել է ցույցերի հետ կապված գործողություններին, ստացել է 50 հազար դրամի չափով վարձատրություն:

Քրեական գործի տարանջատումը ինչպե՞ս կնպաստի Մարտի 1-ի ամբողջական բացահայտմանը։ Գլխավոր դատախազն ասում է՝ տարբեր ուղղություններով քննությունը կարևոր է ոչ միայն առանձին դրվագների ամբողջական բացահայտման, այլև գործերի՝ դատարան հասնելու տեսանկյունից:

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին

ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ

Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան․ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց

Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան․ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց

2026-ի 9 ամիսների ընթացքում արագության գերազանցման վերաբերյալ 89 հազար 369 արձանագրություն է կազմվել

2026-ի 9 ամիսների ընթացքում արագության գերազանցման վերաբերյալ 89 հազար 369 արձանագրություն է կազմվել

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում