Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի նախագահին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա այցով ժամանել է Միացյալ Նահանգներ: Նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է «Էնդրյուս» ռազմաբազայում դիմավորել իր չինացի գործընկերոջը: Վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ԱՄՆ ղեկավարը դիմավորել է օտարերկրյա առաջնորդի: Նման պատվի վերջին անգամ արժանացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բարաք Օբամայի նախագահության օրոք: Մինչ այդ 1962 թվականին նախագահ Ջոն Քենեդին օդանավակայանում դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանին:

Այցին ընդառաջ Սի Ծինփինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ:

Կողմերի քննարկումների օրակարգում են արհեստական բանականությունը, Իրանի դեմ պատերազմը, Թայվանը և առևտրային հարաբերությունները:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©