Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն

Բնակարանային գողությունների վերաբերյալ առաջին երկու հաղորդումները Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին դեռևս մայիսի 29-ին։ Երկուսն էլ կատարվել էին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, երբ հարսանյաց հանդեսի մասնակից բնակիչները բացակայել էին տնից։ Երկու դեպքում էլ հարմարեցված գործիքով բացել էին առանձնատան պատուհանը և ննջարաններից գողացել ոսկեղեն ու գումար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Երեք դեպքով էլ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էին քրեական վարույթներ, իսկ վարկածը, որ բոլոր դեպքերում գործող անձը կամ անձինք նույնն են՝ հաստատվեց ավելի ուշ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երեք գողությունն էլ կատարել է Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչը։

Նա կալանավորվել է։ Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մինչ քրեական ոստիկանները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նման մի դեպք էլ գրանցվեց հունիսի 14-ին։ Այս անգամ օգտվելով կնունքի արարողությանը մասնակցող բնակիչների բացակայությունից՝ բացել էին Էջմիածնի առանձնատներից մեկի պատուհանն ու գողացել ոսկյա զարդեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում