Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը

ՅՅուրա Վահանյան

«Գազը թանկանա, թե ոչ՝ Հայաստանը դիվերսիֆիկացնելու է մատակարարման աղբյուրները»,- հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից նման որոշման հնարավորությանը: Փաշինյանը վստահեցրել է, որ եթե տարբերակ լինի երկրորդ, երրորդ տեղից գազ բերելու՝ գնալու են այդ ճանապարհով: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև անկլավների թեմային: Վստահեցրել՝ անկլավների մասով այս պահի դրությամբ չկա ու չի եղել պայմանավորվածություն: Լրագրողի հարցին՝ թե ինչու են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնել Տիգրանաշեն և հայտարարում են, որ թույլ չեն տալու հանձել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ ես չեմ ասել Տիգրանաշեն, ես օգտագործել եմ Քյարքի անունը: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ Քյարքին, ինչպես և մյուս անկլավները չեն մտել, մտել է Արծվաշենը: Եվ ովքեր ասում են՝ թույլ չենք տալու, նրանք հրահրում են պատերազմ: Վարչապետին ուղղված մյուս հարցերը վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Գորիսի ընտրություններում Առուշ Առուշանյանի թեկնածությունը սատարելուն, իրավական համակարգի խնդիրներին:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում