Ծորակի ջրով դեղ է խմել, է՛լ ավելի վատացել. աղիքային վարակի 2-րդ դեպքը Բյուրեղավանում վերջին 3 ամսում

ՏՏաթև Խաչատրյան

Վերջին 3 ամսում Բյուրեղավանում աղիքային վարակի 2-րդ դեպքն է գրանցվել, գանգատներով Աբովյանի բժշկական կենտրոն է դիմել 13 մարդ, նրանց վիճակը միջին ծանրության է:

Հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են: Բուժառուների կարծիքով, իրենց ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջուրը: Բուժառուներից նմուշառումներ են վերցվել, հետազոտության արդյունքները դեռ չկան:

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատոր հետազոտության արդյունքների՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում