Ապրիլ 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Վրաստանի մէջ Հայաստանի և Վրաստանի պաշտպանութեան նախարարները հանդիպած են:

Ատրպէյճանի նախագահը Լաթվիոյ իր գործընկերոջ հետ հանդիպման անդրադարձած է խաղաղութեան գործընթացին։

Ատրպէյճանի և Հայաստանի քաղհասարակութեան ներկայացուցիչներուն փոխ այցելութիւնները յարաբերութիւններու կարգաւորման կը նպաստեն. Ալիև:

Յոյսով ենք՝ Հայաստանի և Ատրպէյճանի միջև դրական քայլերը կը շարունակուին. Պերսէ:

ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղարը Անգարա այցելութեան ընթացքին յայտարարած է, որ Հիւսիս-աթլանթեան դաշինքը միշտ պիտի պաշտպանէ Թուրքիան:

Իրանի կառավարութեան մէջ լուրջ պառակտում կայ. Թրամփ:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը Ամերիկային և Իրանին կառուցողական բանակցութիւններու կոչ ըրած է:

Իրանի Զինուած ուժերը յարձակման պարագային անմիջապէս պիտի հարուածեն նախապէս որոշուած թիրախները. Զոլֆաղարի:

Ուքրանիա և Ռուսաստան փոխադարձ հարուածներ հասցուցած են. զոհեր և վիրաւորներ կան:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում