Իսլամաբադում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները

ՔՔրիստինե Թորոսյան

Իսլամաբադում մեկնարկել են Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները: Իրանական կողմից Պակիստան է մեկնել 70-ից ավելի մարդ, պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է՝ եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն: Բանակցություններին ընդառաջ Վենսը հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ, իսկ Թեհրանից հայտարարել են, որ ուզում են բանակցել և հասնել գործարքի, սակայն չեն վստահում Վաշինգտոնին: Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում