ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաջողվել է հրադադարի հասնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում:
Ռուսական կողմը հումանիտար նկատառումներով կրակը կդադարեցնի հոկտեմբերի 27-ին: Այլ ուղղություններով ռազմական գործողությունները շարունակվում են:
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնություն կնքել պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու համար: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարծիքով՝ պատերազմը դադարեցնելու հիմնական խոչընդոտը Դոնբասի նկատմամբ վերահսկողության հարցն է:













