Անգամ բարձր գումարի դիմաց չկատարել առցանց հարթակների կասկածելի առաջադրանքները. ՆԳՆ

ԷԷմմա Վարդանյան

ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անգամ բարձր գումարի դիմաց չկատարել առցանց հարթակների կասկածելի առաջադրանքները: Տարածում են գտել տարբեր հավելվածներ, որոնք առաջարկում են լուսանկարել այս կամ այն՝ անգամ ռազմավարական նշանակության օբյեկտներ և տրամադրել տեղեկություն: Մի շարք ծրագրերում հնարավոր չի եղել պարզել, թե ով է կասկածելի հրապարակման պատվիրատուն, իսկ տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում