Օրը՝ 60 վայրկյանում | 19.12.2025

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Այրում է ժամանել 22 վագոն ադրբեջանական ծագման բենզինով բեռնված գնացքը:

Սա անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է. Պապոյանը՝ բենզինի ներկրման մասին:

Ալի Քերիմլիին ազատ արձակելու կոչին ի պատասխան՝ Ադրբեջանը Եվրոպական խորհրդարանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար։

Մոսկվան Կիևին է հանձնել ավելի քան 1000 աճյուն, Կիևը Մոսկվային՝ 26:

ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ռուսական սառեցված ակտիվների հարցում:

Ութ պատերազմ եմ դադարեցրել, բայց ռուս-ուկրաինական ատելությունը շատ մեծ է. Թրամփ:

Ալյասկայում գրեթե համաձայնեցինք Թրամփի առաջարկներին, չի կարելի ասել, թե Մոսկվան ինչ-որ բան մերժում է. Պուտին:

ԱՄՆ-ն դադարեցրել է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը:

Բրյուսելում հազարավոր ֆերմերներ բողոքի ակցիա են անցկացրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում