Օրը՝ 60 վայրկյանում | 18.11.2025

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան- Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր:

Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ հանդիպում:

Հայաստանն ու Ադրբեջանն առկա խնդիրները լուծում են բանակցությունների միջոցով. Քուրթուլմուշ:

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին՝ հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին. Էրդողան:

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձև է ընդունել:

Նեթանյահու ողջունել է ՄԱԿ-ի փաստաթուղթը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի խաղաղությանը:

ՀԱՄԱՍ-ը քննատադել է ՄԱԿ-ի բանաձևը՝ պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©