Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՆԳՆ ՓԾ-ն Փոքր Վեդի համայնքում անցկացրել է համալիր ուսումնավարժություն

ԼԼուսինե Մուրադյան

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը, համագործակցելով Արարատի մարզպետի աշխատակազմի, Վեդու համայնքապետարանի և այլ գործընկերների հետ, հոկտեմբերի 14-ին Փոքր Վեդի համայնքում անցկացրել է համալիր ուսումնավարժություն։ Չնայած գործողությունները սցենարային էին, նպատակը իրական էր՝ ամրապնդել արտակարգ իրավիճակներում համայնքի պատրաստվածությունը, կատարելագործել արձագանքման և վերականգնման կարողությունները։

«Ուսումնավարժության թեման Վեդիի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում համայնքի տարածքում բնակչության պաշտպանության կազմակերպումն է։ Ուսումնավարժությունը երկու փուլից է բաղկացած։ Տեսական փուլն իրականացվել է Վեդիի համայնքապետարանում։ Հիմա գործնական փուլն է և իրականացվում է երեխաների ընդունում»,- նշել է ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Մասնակցում էին փրկարարական ու վթարավերականգնողական ստորաբաժանումները՝ պատրաստ սցենարային իրավիճակի անսպասելի զարգացման։ Տեղում էր նաև ինժեներական հատուկ տեխնիկան։

Տարհանման տեղամասում բնակիչները նախ գրանցվում էին, հաշվառում առաջնային կարիքները, այնուհետև, ըստ անհրաժեշտության, նրանց տրամադրվում էր հոգեբանական կամ բժշկական օգնություն, իրականացվում էին նաև կենսապահովման անհրաժեշտ գործողություններ։

ՓԾ ՀԱԲԱՎ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ-հոգեբան Անի Հարությունյանի խոսքով՝ առաջին հոգեբանական օգնություն պարտադիր է տրամադրել թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, որովհետև առաջին սթրեսածին գործոնները հետագայում կարող են դառնալ ավելի խորքային հոգեբանական խնդիրների պատճառ, ինչպիսիք են տագնապը, վախը, սթրեսը։

Հոգեբանական աջակցության մասնագետները անհատական զրույցների միջոցով գնահատում էին մարդկանց հոգեվիճակը և տրամադրում խորհրդատվություն՝ օգնելով հաղթահարել սթրեսն ու հուզական լարվածությունը։

Համակարգված աշխատանք էին իրականացնում նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի աշխատակիցները։

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միշտ աջակցել է և կողմ է հանրապետության համայնքներում նմանատիպ վարժանքների անցկացմանը և միշտ առաջին օգնության և արագ արձագանքման թիմերով ներկա է և ապահովում է առաջին օգնության և արձագանքման գործողությունները»,- նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության երևանյան մասնաճյուղի առաջին օգնության բաժնի ղեկավար Վազգեն Բեջանյանը։

ՆԳ նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների զարգացումն ու համայնք-մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը՝ կարևորում է տարբեր մարզերում նման միջոցառումների շարունակական իրականացումը։

Հայաստանի տարածքը 29743 կմ է, սահմանազատման արդյունքում այն պետք է լինի 29743 կմ. Փաշինյան

Հայաստանի տարածքը 29743 կմ է, սահմանազատման արդյունքում այն պետք է լինի 29743 կմ. Փաշինյան

Որտեղ այդպիսի խնդիր կա, գնալու ենք, քանդելու ենք. Փաշինյանը՝ հանրային տարածքում տեղադրված կրպակների մասին

Որտեղ այդպիսի խնդիր կա, գնալու ենք, քանդելու ենք. Փաշինյանը՝ հանրային տարածքում տեղադրված կրպակների մասին

COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. Փաշինյան

COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. Փաշինյան

COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկա. Փաշինյան

COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկա. Փաշինյան

Ինչ հարցեր են քննարկվել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը. Փաշինյանը մանրամասնում է

Ինչ հարցեր են քննարկվել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը. Փաշինյանը մանրամասնում է

Կառավարությունը ևս 2,35 մլրդ դրամով կավելացնի գիտության ֆինանսավորումը. գումարը կուղղվի նաև գիտական սարքավորումների ձեռքբերմանը

Կառավարությունը ևս 2,35 մլրդ դրամով կավելացնի գիտության ֆինանսավորումը. գումարը կուղղվի նաև գիտական սարքավորումների ձեռքբերմանը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում