45 նոր տրոլեյբուս, մետրոյի նոր կայարան, 507 նոր վերելակ՝ Կառավարության աջակցությամբ

ՄՄայա Խաչատրյան

2026-ի առաջին եռամսյակում Երևանում երթուղի կմտնի 45 նոր տրոլեյբուս. այդպիսով ամբողջապես կթարմացվի պարկը:

Կառավարության նիստում Երևանի քաղաքապետը զեկուցել է, որ մրցույթն իրականացվել է, արդեն ձեռք է բերվել 30 տրոլեյբուս: Գործադիրը ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել՝ վճարելու 45 նոր տրոլեյբուսի և 104 վերելակի ձեռքբերման 30 տոկոս կանխավճարը: Ավինյանը տեղեկացրել է, որ Կառավարության աջակցության շնորհիվ այս տարի կփոխվի Երևանի բազմաբնակարանների 507 վերելակ:

Աշխատանքը այս տեմպով շարունակելու դեպքում առաջիկա երեք տարում մայրաքաղաքի վերելակային ֆոնդը ամբողջությամբ վերազինված կլինի:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում