Հարձակում Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակի վրա. մեկնաբանում է գլխավոր խմբագիրը

ՀՀայկարամ Նահապետյան

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա կատարված հարձակումը։

«Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հայտարարությունում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ի գիշերը Փարիզում տեղի էր ունեցել հարձակում ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրության վրա։ Անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկություն: Հայկական ամսագրի թվիթերյան էջում հարձակումը կապել են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու և Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։

Արա Թորանյանը «Լուրերի» հետ բացառիկ հարցազրույցում կատարվածի մասին մանրամասներ է ներկայացրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում