Քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով. Գալյան

ԼԼուսինե Մուրադյան

Քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ արդյունքը կապված է նախորդ տարի կատարված «նորամուծության» հետ, որով մինչև 200 հազար դրամը չգերազանցող դրամական պահանջների քննությունը վերապահվեց նոտարներին:

«Սա շատ դրական փոփոխություն էր: Սա մի փոփոխություն է, որը չափելի է, և այս առումով կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով: Սա մի հաջողության պատմություն է, որի մասին անընդhատ պետք է խոսել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում