Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությունը և Ռուսաստանի ավիացիայի կորուստները

ՄՄերի Ներսիսյան

«Կիևի ամենաերկար պլանավորված գործողությունը». Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Անվտանգության ծառայության կողմից՝ ՌԴ ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ինքնաթիռի ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալով՝ գործողության հետևանքով ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Գործողության ընթացքում խոցվել է ռուսական թևավոր հրթիռները տեղափոխող ավիացիոն միջոցների մոտ 34%-ը։

Ըստ ուկրաինական կողմի՝ իրականացված գործողությունը կրել է «Սարդոստայն» անվանումը: Այն մշակվել է շուրջ 1.5 տարի: Ուկրաինական կողմին հաջողվել է անօդաչու թռչող սարքերը բեռնատարներով թաքցրած տեղափոխել Ռուսաստան՝ խոր թիկունքում գտնվող ավիաբազաների մոտ։ Այնուհետև դրանք հեռավար գործի են դրվել՝ թիրախավորելով ռուսական ավիացիան: Նշվում է, որ հիմնականում խոցվել են А-50, Ту-95 և Ту-22 М3, ինքնաթիռներ:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում