Քելոգը՝ Ստամբուլում կայանալիք բանակցությունների մասին

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Կիևին խորհուրդ է տալիս հայտարարություններ չանել Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին: «Ես խոսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, ով կգլխավորի պատվիրակությունը Ստամբուլում կայանալիք հաջորդ բանակցություններում, և նա նույնպես դեռ չի տեսել ռուսական հուշագիրը»,- ասել է Քելոգը:

ABC News-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։

Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումը կկայանա:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում