Արևմտյան երկրները մեծացնում են ճնշումը Իսրայելի վրա

ՄՄերի Ներսիսյան

Գազայում Իսրայելի նոր ռազմական գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները որոշել են ուժեղացնել ճնշումը Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա։ Եվրամիությունը վերանայելու է Իսրայելի հետ իր քաղաքական և տնտեսական կապերը կարգավորող համաձայնագիրը Գազայում տիրող աղետալի իրավիճակի պատճառով՝ հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Նիդերլանդներն արտաքին գործերի նախարարը նամակով դիմել է Կալասին՝ կոչ անելով դիտարկել Իսրայելի և ԵՄ-ի միջև 2000 թվականի ասոցացման համաձայնագրի սառեցման հարցը:

Մեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու շուրջ Գազայի շրջափակման պատճառով՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին: Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախարար Ժան-Նոել Բարոն նշել է, որ համաձայնագիրը կարող է սառեցվել, եթե պարզվի, որ Իսրայելը խախտում է 2-րդ հոդվածի փաստաթղթերը, որոնք հռչակում են «մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հարգանքը»։

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում