ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդիրների և պատժամիջոցների վերացման ուղղությամբ՝ ասել է խոսնակը: «Փաստ է, որ բռնաճնշողական պատժամիջոցները որևէ հիմք չունեն»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ մտահոգություն չկա։ Բաղաեին նշել է, որ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եղել են անհիմն, անօրինական և դաժան: Նա հավելել է՝ Մասկատում կկայանա փորձագիտական և տեխնիկական հանդիպում, ինչպես նաև Ուիթքոֆ-Արաղչի բարձր մակարդակի հանդիպում։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում